Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է օնլայն տաքսիստների խնդրին։
«Փետրվարի 27-ին այցելեցինք «Յանդեքս»-ի գրասենյակ և քննարկումների արդյունքում արձանագրեցինք հետևյալը.
- Աշխատանք կտարվի որպեսզի վարորդի ցանկության դեպքում ուղիղ գրացվի և աշխատի Yandex-ի հետ, որի արդյունքում մինչև 4% «միջնորդ» պարկերի տոկոսադրույքը չեն վճարի . . . Կարծում եմ կարևորագույն ձեռքբերումներից ! ! !
- «Նստող-թռնող» հաճախորդների դեմ կպայքարեն համատեղ՝ վարորդները կգնահատեն և նամակ կգրեն «Yandex»-ին, որից հետո տվյալ հաճախորդները «Yandex»-ի կողմից կարգելափակվեն՝ «կբլոկվեն»
- Վարորդների և «Yandex»-ի կոմունիկացիայի բացակայության հարցը կլուծվի հետևյալ կերպ. շատ արագ կստեղծվի հարթակ, որտեղ վարորդները կներկայացնեն իրենց խնդիրները և ամիսը մեկ անգամ կկազմակերպվի վարորդի հանդիպումը «Yandex»-ի ներկայացուցիչների հետ։ Հաջորդիվ մինչև դեկտեմբեր կվերագործարկվի ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ ( ավելի պարզ գրասենյակ) , որտեղ վարորդները ուղիղ կայցելեն, կուղեն իրենց հարցերը և «Yandex»-ի ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հարցերին
4.«Yandex»-ի ղեկավարներն ընդունեցին քարտեզների հետ կապված խնդիրը, որի «մեղավորն» է նաև Երևանի քաղաքապետարանը՝ կապված երթևեկության «անկախատեսելի» փոփոխությունների հետ և փողոեցներում շինարարությունների հետ. . .
Հարցը կլուծվի հետևյալ կերպ՝ 2 շաբաթվա մեջ «Yandex»-ը վարորդներին հնարավորություն կտա, որպեսզի իրենք քարտեզի վրա «ցույց տան» երթևեկության խնդիրները և համատեղ «Yandex»-ի հետ ուղեն սխալները։ Մինչև տարվա վերջ արդեն վարորդները հնարավորություն կունենան ուղիղ իրենց «Yandex»-ի քարտեզի վրա ցույց տան «նոր» փակ փողոցները կամ փողոցները որտեղ փակ է շինարարության պատճառով կամ ճանապարհային նշաններ են փոխվել (ինչպես եվրոպայում waze ծրագրում )։ Ակտիվ վարորդները դրա դիմաց «Yandex»-ից «պարգևատրում» կամ ինչ-որ առավելություն կստանան։
- Երկրորդ գիծ կանգնող և հաճախորդին սպասելու արդյունքում տուգանվող վարորդների համար հաճախորդներին sms կուղարկենք, որ Ձեր ուշ մոտենալու արդյունքում երկրորդ գծում կանգնելով վարորդը կտուգանվի՝ խնդրում եմ մի փոքր «արագ»։ Միևնույն ժամանակ «Yandex»-ը պատրաստ է ոստիկանությանը տրամադրել տվյալներ, որ վարորդը եղել է պատվերի մեջ և եթե հնարավորություն ունեն չտուգանեն։ Այսինքն տեխնիկապես «Yandex»-ը դա կարող է դա անել։
Պետք է հանրության առաջ անկեղծ լինեմ, բայց ես որպես քաղաքի ավագանու անդամ դեմ եմ, քաննի որ խցանումները դրա արդյունքում էլ ավելի կշատանան։
- Օդանավակայանում մեկ րոպեից ավել կանգնող և ուղևոր վերցնող վարորդներին տուգանելն ընդունեցին, որ այդքան էլ արդար չէ, քանի որ ֆիզիկապես մեկ րոպեում կանգնել ուղեբեռները տեղադրել բեռնախցիկում և շարժվել իրատեսական չէ։ Հարցը կքննարկվի ճօդանավակայանի ղեկավարության հետ, որպեսզի մի փոքր ավել հնարավորություն տան
- «Yandex»-ը կքննարկի, որ «ամեն տեղ»՝ խաչմերուկի մեջտեղը կանոնակարգվի պատվեր տալը . . .
- Վարորդների մի մասը ասում էին, որ վերջին շրջանում «ցույցեր»-ի հետ կապված իրենց իդենտիֆիկացրել են և վարկանիշը իջեցրել են։ Այս հարցը մեր համար շատ սկզբունքային էր և դատապարտելի։ «Yandex»-ի ղեկավարությունը ասեցին, որ չկա նման բան և պատրաստ են ուսումնասիրել բոլոր նման դեպքերը և եթե պարզվի այդպես է, վերականգնեն։ Այսպիսով ստորագրահավաքին մասնակից այն վարորդները, ովքեր ունեցել են նման խնդիր դիմեք Ձեր գործընկեր Art Taxi Armenia Արթուրին և նա բոլոր այդ դեպքերը կներկայացնի «Yandex»-ին։ Ավելացնեմ մեր հետ «Yandex»-ի գրասենյակ այցելած վարորդնեին «Բլոկել»-ն ու վարկանիշի իջեցնելու պատճառներն այլ են եղել . . .
- Պատվերի գումարի փոփոխվելը եղել է տեխնիկական պատճառով , բայց չի եղել մեկ դեպք, որ հաճախորդից ավել գումար վերցնեն և վարորդներին քիչ փոխանցեն։ Իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքով վարորդների վրդովմունքը արդար է և եթե «Yandex»-ը չլուծեց տեխնիկական խնդիրը ապա նա պետք է փոխհատուցի վարորդին։ Այս խնդրին կարծում եմ մեկ ամսվա մեջ չլուծվելու դեպքում մենք նորից կվերադառնանք այս հարցին։
- Դատապարտելի է, բայց «Yandex»-ը հրաժարվեց իր %ադրույքը իջեցնել, ասելով միակ բանը, որ կարող է անել փորձել այպես անել, որ իրենց հետ «ուղիղ» աշխատեն վարորդները՝ առանց «տաքսո պարկերի», որպեսզի այդ կերպ իջնի վարոդներից գանձնվող գումարը։ «Yandex»-ի ներկայացուցիչները պնդեցին, որ պետությունը իրենց տարին մի քանի անգամ ստուգում է և իրենք գերշահույթ չեն ստանում։ այստեղ կարծում եմ, որ պետությունը ունի «ասելի՛ք և անելի՛ք»։
Մարտի 4-ին կառավարությունում ընդունելու են վարորդներին և պարտավոր են «Yandex»-ի կիսատ և կառավարությանը ուղված հարցերի պատասխանները տան . . .
Վարորդների ընդվզումից և հանրային ճնշման արդյունքում կառավարությունում «իմացան», որ երկրում կան 100 000 վարոդները, որոնց իրավունքները ոտնահարվում են և ատեսվում ։ Կառավարությունում պարտավոր են հաշվի նստել վարորդների հետ և իրենց կողմից տալ լուծումներ . . .
Որոշ չինովնիկների բարի խորհուրդս ՝ոտքերի տակ մի՛ ընկեք
ՀՀ-ում ամենաթանկ կապիտալը դա մեր ժողովուրդն է՝ մա՛րդն է . . .»։









