Foto

ՀՀ իշխանությունը նպաստում է Ալիևի հակահայ քաղաքականությանը. Արտակ Բեգլարյան




Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է և անպատժելիությունը, ժխտողականությունը թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում լրացուցիչ սպառնալիքներ են ներկայացնում, որ կարող  է Սումգայիթյան ջարդերը կրկնվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախիչ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հայաստանի իշխանությունները որևէ կերպ արձագանք չեն տալիս, որևէ կերպ կանխարգելիչ գործողություններ չեն կատարում, այլ հակառակը նպաստում են Ալիևյան ցեղասպանական ռեժիմի քաղաքականությանը, հակահայ քաղաքականությանը, որը ինքնին ցավալի է, բայց ցավոք սրտի արդեն օրինաչափություն է դարձել։ Իսկ Ադրբեջանի կողմից էլ հստակ օրինաչափություն կա, և իրենք հետևողական այդ քաղաքականությունը տանում են, իբր ցույց տալու համար, որ հայկական կողմն է ագրեսոր, հայկական կողմն է ցեղասպանական կողմ»,– ասել է նա։