Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների և այլ հարցերի առնչությամբ խոստացված մամուլի ասուլիսը կկայանա ուրբաթ օրը (20.02.2026), ժամը 12։00-ին, «Իբիս» հյուրանոցի 2-րդ հարկի կոնֆերենս սրահում։ Հասցեն՝ Հյուսիսային պող., 5/1 շենք։
Իսկ մինչ այդ կարճ անդրադառնամ քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ սրբազանն է։
Այդ առնչույամբ հարցիս
Պետություն 1-ի փորձագետը պատասխանել է․
– Ներկայացված նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640×512 լուծաչափը և սեղմումը, ինչպես նաև տեսարանի բովանդակությունն ու կադրերի կրկնությունը, չեն ապահովում անհատականացման համար բավարար և կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։
Պետություն 2-ի փորձագետը պատասխանել է.
– Ոչ։ Ներկայացված նյութով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ։
Առկա են մանրամասն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չէ։
Պետություն 3-ի փորձագետը պատասխանել է.
– Տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի և սահմանափակ լուծաչափի են (640×512), ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։
Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված և ցածր լուծաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։
Հ.Գ. Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»։









