Գինու միջազգային օրը հիանալի առիթ է ոչ միայն բացելու սիրելի շիշը, այլև ավելի լավ ծանոթանալու դրա ընտրության և մատուցման մշակույթին։ Այսօր գինին դարձել է ընտանեկան հանդիպումների, փոքր տոնակատարությունների և ջերմ երեկոների մի մասը։
Խմիչքները օգտատերերը կարող են ընտրել և պատվիրել առցանց․ Wildberries-ում ներկայացված է տարբեր երկրների, ոճերի և գնային կարգերի լայն տեսականի։
Ե՞րբ են Հայաստանում ամենից հաճախ պատվիրում գինի
Wildberries-ի պատվերների վիճակագրությունը ցույց է տալիս գնման արտահայտված սեզոնայնություն։
Ամենահաճախ գինին պատվիրում են դեկտեմբերին՝ ամանորյա տոների շրջանում, փետրվարին՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ և նոյեմբերին՝ տոնական սեզոնի սկզբին։
Ստորև ներկայացված է պատվերների դինամիկան ըստ ամիսների։
Գինին միայն խմիչք չէ
Գինու մշակույթը ոչ միայն շշի ընտրությունն է, այլև մատուցման ամբողջ գործընթացը՝ ջերմաստիճան, օդափոխում, համապատասխան սպասք և պահպանում։ Այդ պատճառով գինու հետ միասին օգտատերերը ակտիվորեն պատվիրում են նաև աքսեսուարներ։
Wildberries-ի անալիտիկան ցույց է տալիս, որ գինու պարագաների նկատմամբ հետաքրքրությունն աճում է ամբողջ տարվա ընթացքում և անմիջականորեն կապված է սեզոնային սպառման հետ։
WB գործընկեր վաճառողի խորհուրդները՝ ինչպես ընտրել գինի
Wildberries-ի հայաստանյան գործընկեր վաճառողը նշում է, որ առցանց գինի ընտրելիս պետք է կողմնորոշվել ոչ միայն գնով կամ շշի դիզայնով, այլ առաջին հերթին առիթով և ուտեստով․ սպիտակ գինիները ավելի հարմար են ձկան, ծովամթերքի և թեթև ուտեստների հետ, կարմիրները՝ մսի, մակարոնեղենի և ավելի հագեցած համերի։ Եթե կասկածներ կան, ունիվերսալ տարբերակ է միջին հագեցվածության չոր գինին։
Ավելի գիտակցված ընտրության համար բավական է ուշադրություն դարձնել ծագման երկրին, խաղողի տեսակին և քաղցրության մակարդակին․ այս պարամետրերը սովորաբար բավարար են, որպեսզի գնումը հաջող լինի և լրացնի ընթրիքի տպավորությունը։
Ինչ աքսեսուարներ են ընտրում օգտատերերը
Ձմեռ — պատրաստություն տոներին
Հունվարին և փետրվարին ամենից հաճախ գնում են շշերի փակիչներ (+2067%), լցման սարքավորումներ (+238%), բաժակակալներ (+172%) և սառույցի դույլեր (+167%)։
Գարուն — տնային ընթրիքներ և նվերներ
Գարնանը աճում է բաժակների մարկերների (+377%), շշերի սառեցուցիչների (+251%) և խմիչքների դեկորատիվ տակառիկների (+188%) պահանջարկը։
Ամառ — հանդիպումներ և երեկույթներ
Ամռանը օգտատերերը հաճախ ձեռք են բերում բաժակների մարկերներ (+637%), դույլերի և շշերի տակդիրներ (+461%), ինչպես նաև սոմելյեի և սառեցման հավաքածուներ։
Աշուն — միջոցառումների սեզոնի սկիզբ
Աշնանը աճում են շշերի տակդիրների (+401%), սառեցուցիչների (+248%) և լցման պարագաների(+142%) գնումները։
Տոնական սեզոն
Նոյեմբերին կրկին մեծանում է շշերի փակիչների (+378%) և մատուցման պարագաների պահանջարկը, իսկ դեկտեմբերին՝ տակառիկների և մատուցման շշերի։
«Wildberries-ում Հայաստանում ալկոհոլի էքսպրես առաքման շնորհիվ պատվերները հասնում ենառավելագույնը 4 ժամվա ընթացքում, իսկ առանձին դեպքերում՝ արդեն մեկ ժամում։ Այս պայմաններըմրցակցային միջավայր են ստեղծում հայաստանյան վաճառողների համար, իսկ օգտատերերը ստանումեն արագ հասանելիություն խմիչքներին», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Արդյունքում գինին օգտատերերի համար այլևս պարզապես խմիչք չէ, այլ հանգստի ամբողջական սցենարի մաս՝ համի ընտրությունից մինչև մատուցման մթնոլորտ։ Առցանց գնումը թույլ է տալիս արագ պատրաստվել ցանկացած առիթի՝ լինի ինքնաբուխ հանդիպում ընկերների հետ, թե նախապես պլանավորված տոնական երեկո։









