Ժնևի բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը քննարկել է ՌԴ-ի հետ խաղաղության հասնելու դեպքում հրադադարի մոնիթորինգը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականից, այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակությանը, դրանք առաջին հերթին ունեին երկու ուղղվածություն՝ զինվորական և քաղաքական։ Ցանկանում եմ ասել, որ բոլոր երեք կողմերն էլ զինվորական ուղղությամբ եղել են կառուցողական», - ասել է նա։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ զինվորականները հասկանում են, թե ինչպես կարելի է հսկել հրադադարը և պատերազմի դադարը, եթե լինի քաղաքական կամք:
«Նրանք (խմբ.՝ բանակցությունների կողմերը), ըստ էության, գրեթե ամեն ինչի շուրջ համաձայնության են եկել: Մոնիթորինգը հաստատ կլինի ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Կարծում եմ՝ սա կառուցողական ազդանշան է», - ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ քաղաքական խումբն, իր հերթին, քննարկել է Դոնբասի և Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված հարցերը:
«Զարգացումներ կան, բայց առայժմ դիրքորոշումները տարբեր են», - ասել է նա:
Փետրվարի 18-ին Ժնևում շարունակվել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փետրվարի 17-ին մեկնարկած բանակցությունները։ Ռուսական կողմի գլխավոր բանակցող, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները դժվար էին, բայց՝ գործնական։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին հայտնել է, որ հաջողվել է պարզաբանել հարցերի մի մասը









