Փետրվարի 19-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ Ֆիդանը կանդրադառնա պաղեստինյան հարցի լուծման գործում շարունակական վճռականության անհրաժեշտությունը՝ արտահայտելով Թուրքիայի աջակցությունն այդ ուղղությամբ ձեռնարկվող նախաձեռնություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բացի այդ ակնկալվում է, որ կանդրադառնա Իսրայելի կողմից հրադադարի խախտումներին և կընդգծի, որ Թուրքիան կշարունակի հումանիտար օգնություն տրամադրել Գազային ու պատրաստ է ներդրում ունենալ վերակառուցման գործում։
Նշենք, որ Թուրքիան Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ է ու ներկայացված է նաև Գազայի գործադիր խորհրդում։ Ֆիդանը սույն թվականի հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոսում մասնակցել է ստորագրման արարողությանը և ստորագրել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։









