Foto

Շիրակի մարզում 10–ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել

Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է և ժամը 17:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում և տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել։