ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը աննախադեպ էր, պատմական էր. միակ նորությունը, որ մենք չգիտեինք և բացահայտվեց այցի ժամանակ, դա այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը գնել է Միացյալ Նահանգներից հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Ես նաև կարող եմ ասել, որ որոշակի իմաստով հիասթափություն առաջացրեց այն, որ փոխնախագահը Ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո Twitter-ում շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ, շատ ճիշտ, շատ դիպուկ գրառում էր կատարել և հեռացվեց այդ գրառումը։ Այն լուրջ քննադատության է արժանացել ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների կողմից։ Ինչ վերաբերում է Ադրբեջան այցին, ես ուսումնասիրել եմ ռազմավարական համագործակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ստորագրված խարտիան, որտեղ բազմապրոֆիլ, բազմաշերտ համագործակցություն է նախանշվում։ Այնտեղ նշվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի մասին՝ առանց Հայաստանի սուվերենության հստակ շեշտադրման։ Լավ, դժվար է գնահատել և ասել, որ Հայաստանի Հանրապետությունը տվել է։ Հիմա պատկերացրեք՝ տարիներ հետո Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխվի, հարաբերությունները փոխվեն, Ադրբեջանն այլևս Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ խարտիայում նշում ունի, որ Միացյալ Նահանգները երաշխավորում է, որ իրենք պետք է այդպես գնան»,– ասել է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









