Foto

2014 թվականից ի վեր պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել․ Կրեմլ


Պատմության նոր դարաշրջանը կարելի է հաշվարկել 2014 թվականից, որից սկսած «ամեն ինչ փոխվեց»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՆՅՈՒՄ ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։

«Ես կասեի այսպես՝ հավանաբար պետք է հաշվարկել 2014-ից հետո։ 2014 թվականից հետո ամեն ինչ փոխվեց»,- արձագանքել է նա ներկա դարաշրջանը բնութագրելու խնդրանքին (օրինակ՝ հաշվարկը սկսելով 2020 թվականից)։ Պեսկովը հիշեցրել է Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունների և 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ Արևմուտքի դերի մասին։

«Եվ ահա հենց այդ ժամանակ հատվեց ինչ-որ ռուբիկոն։ Եվ այդժամ սկսվեց նոր իրականություն, որը մեզանից վճռական գործողություններ պահանջեց։ Եվ մեր նախագահը կայացրեց համապատասխան որոշում, որը մեզանից պահանջեց, ես կասեի, կոնցեպտուալ մոտեցումների փոփոխություն նրանց հանդեպ, ում մենք նախկինում համարում էինք մեր գործընկերները։ Որոշում, որը մեզանից պահանջեց ավելի մեծ վճռականություն ցուցաբերել սեփական շահերը պաշտպանելու հարցում և որը հետագայում անխուսափելի ու անհրաժեշտ դարձրեց հատուկ ռազմական գործողության մեկնարկը», - պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ, Պեսկովը դեռևս դժվարանում է դարաշրջանին որևէ կոնկրետ անվանում տալ։ Դրա հետ մեկտեղ, նրան դուր է եկել «ՆՅՈՒՄ»-ի (ՏԱՍՍ-ի նոր պատանեկան մեդիայի) առաջարկած գաղափարը՝ «Հերոսների ժամանակը» անվանմամբ։