Foto

Հայաստանում այսօր խաղաղություն է. Ավանեսյանը հրաժարվեց մեկնաբանել Ալիեւի հերթական հոխորտանքները




Առողջապահության նախարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից Անահիտ Ավանեսյանն այսօր հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների վերաբերյալ։

«Վարչապետն էլ է ասել, որ այդ թեմայով չենք խոսում, բայց աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ես չեմ մեկնաբանի, Արտաքին գործերի նախարարությանն ուղղեք հարցերը, իսկ Հայաստանում այսօր խաղաղություն է, ես որպես երկու զինվորների մայր գիշերը հանգիստ եմ քնում»,– ասել է նախարարը։

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակում FRANCE 24-ին տված հարցազրույցում Ալիևը կտրականապես հրաժարվել է ներում շնորհել Լեռնային Ղարաբաղի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին։