Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Բանակցություններից հետո Նեթանյահուն պաշտոնապես միացել է Թրամփի խաղաղության խորհրդին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին տեղեկացրել են փետրվարի 6-ին Իրանի հետ կայացած բանակցությունների մասին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կուղևորվի Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար:
Թրամփի և Նեթանյահուի միջև բանակցությունների գլխավոր թեման կլինի Իրանի հետ ընթացիկ բանակցությունները և Գազայի հատվածում Իսրայելի ծրագրի երկրորդ փուլը:









