Foto

Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան պատմական էր. նախագահի աշխատակազմ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան պատմական էր, իսկ պատմությունը, ինչպես միշտ, գրքերով է պահպանվում։ Խորհրդանշական էր տեսարանը, երբ փոխնախագահի որդին ինքնաթիռի շարժասանդուղքով իջնում էր՝ գիրքը ձեռքին, գրված է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում:

«Գրքերը խոսուն լռությամբ ուղեկիցներ են անգամ պաշտոնական ընդունելությունների ընթացքում, ինչի մասին էր նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանի զրույցը՝ ինչ են կարդում հիմա, որ գիրքն են ավարտել երեկ, ու ինչու է կարդալը կարևոր։

Փետրվարի 19-ի՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հիշեցումը պարզ է․ կարդալը ոչ միայն ինքնակրթություն և հետաքրքիր ժամանց է, այլև մշակույթ փոխանցելու ձև»։