Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford Transit» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
«Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց, մինչդեռ ֆոտոլրագրողի նկարահանումների ժամանակ ճանապարհը եղել է անցանելի և վարորդները նշում էին, որ վթարից հետո է հալվել սառույցը», - գրում է կայքը։









