Foto

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր պաշտոնում մնալու վճռականության մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր պաշտոնում մնալու վճռականության մասին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Մենք պարտավոր ենք ապացուցել, որ քաղաքականությունը կարող է լինել բարության ուժ։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Ես հավատում եմ, որ այդպես է: Այս կետից մենք առաջ կգնանք, կգնանք վստահությամբ՝ շարունակելով փոխել մեր երկիրը»,-ասել է նա՝ դիմելով իր թիմակիցներին։

Հիշեցնենք, որ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է ստիպված լինել հրաժարական տալ:


Նման քննարկումների առիթ է դարձել Էփշթեյնի ընկերոջ՝ Փիթեր Մանդելսոնի՝ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակման շուրջ ծագած սկանդալը։