Foto

Հրդեհ՝ Գյումրի քաղաքում

Այսօր՝ փետրվարի 9-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանդալյան փողոցի 2-րդ տանը հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա՝ ժամանած հրշեջները։

Այս պահին պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում  է հրդեհը բռնկվել։