Foto

Ֆրանսիան սկսել է Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունները

Ֆրանսիան կիրակի սկսել է Սառը պատերազմից ի վեր իր ամենամեծ զորավարժությունները՝ տեղակայելով 12․500 զինծառայող։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Զորավարժությունները մշակվել են Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմի նախապատրաստման համար։

Orion 26 զորավարժություններին, որոնք կտևեն մինչև ապրիլի 30-ը, կմասնակցի 25 նավ, այդ թվում՝ Charles de Gaulle ավիակիրը, 140 ինքնաթիռ, 1200 անօդաչու սարք և 24 երկրի զինված ուժ։