Foto

«Ազատություն հայ պատանդներին». Բաղրամյան 26-ում դիմավորեցին ԱՄՆ փոխնախագահին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  Հայաստան է ժամանալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ և երեխաների հետ։

Նրա ավտոշարասյունը քիչ առաջ ժամանեց Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորեցին՝ «Ազատություն հայ պատանդներին» վանկարկումներով։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: