Foto

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն այցելել է Ադրբեջան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

Ինչպես հաղորդում է IRNA-ն, այցի նպատակն է անվտանգության և պաշտպանության ոլորտում հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև երկու երկրների միջև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ռազմավարությունների քննարկումը։

Քննարկման հիմնական թեմաների թվում են եղել երկկողմ համագործակցության ընդլայնումը,տարածաշրջանային իրադարձությունների վերանայումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանման գործում կառուցողական փոխգործակցության կարևորության ընդգծումը։

Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի պաշտպանության նախարարը Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ կապերի ներկա վիճակը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները։