ԲՐԻԿՍ հացահատիկային բորսայի ստեղծման նախագիծը քննարկել են ԵԱՏՄ ներկայացուցիչները։ Նախագծի առաջին փուլում նախատեսում են հացահատիկային կուլտուրաների առևտուր իրականացնել, իսկ ավելի ուշ ընդլայնել դրա գործառույթները նաև այլ ոլորտներում, հայտնել է ԵՏՀ մրցակցության հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
«Բորսայի ստեղծումը հացահատիկի շուկան ավելի ազնիվ եւ կանխատեսելի դարձնելու հնարավորություն է։ Մենք դնում ենք մրցակցության սկզբունքներ, որոնք կպաշտպանեն արտադրողներին և սպառողներին արհեստական պակասուրդից և գնային շահարկումներից», – նշել է նա։ Բացի այդ, Կահիրեում BRICS-ի հանդիպմանը քննարկվել են տվյալների փոխանակման և համաշխարհային ագրարային շուկայում թվային գործիքների ներդրման հեռանկարները:









