Foto

ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայ գերիների մասին հայտարարության պատճառով

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խիստ բողոք է հայտնվել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի փետրվարի 5-ի հայտարարության վերաբերյալ՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին հայտարարության պատճառով։

Համապատասխան նոտա է ներկայացվել ռուսական կողմին։