Foto

ԱԺ ընտրությունները ցույց տվեցին՝ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պարտվեց պարտված Նիկոլին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․

«2021 թվականի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պարտվեց պարտված նիկոլին:

Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ հաղթող թեկնածուն 3 տարի անցկացրեց բանտում:

Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը չմիավորվեց ու Արցախը հայաթափվեց:

Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ (կարկատաններով) հաղթածը հայտնվեց բանտում:

Փարաքարի ընտրություններում հաղթողը սպանվեց:

Մասիսի ընտրությունները ցույց տվեցին, որ հաղթողը կալանքի տակ է:

Էջմիածնի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ պարտության դեպքում մասնակից ընդդիմադիրները հայտնվելու են բանտում:

Ցանկը կարելի է երկար շարունակել, տեղանունները և ընտրությունները տարբեր են, փոցխը՝ նույնը»։