Foto

Արագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբին

Հունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են բեռնատարի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վթարից հետո բեռնատարի կցորդը մեկ այլ բեռնատարով հեռացրել են դեպքի վայրից։