Foto

START-ի շուրջ երկխոսությունը հնարավոր է․ Կրեմլ

Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի [START] շուրջ երկխոսությունը հնարավոր է, ասել է Կրեմլի խոնսակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ START-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկխոսությանը, եթե սահմանափակումները երկարաձգելու նախաձեռնությանը կառուցողական արձագանքներ լինեն», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։