Կայացել է ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության ոլորտում մեկ պատուհանի զարգացմանը և տեղեկատվության անդրսահմանային փոխանակման կազմակերպմանը նվիրված թեմատիկ սեմինար:
Միջոցառման ընթացքում կողմերը փորձի փոխանակում են կատարել նշված հարցերի շուրջ, ինչպես նաև նշել են թվայնացման և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով համագործակցությունը շարունակելու շահագրգռվածությունը:
Հիշեցնենք, որ Մաքսային կարգավորման և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում համագործակցությունը նախատեսված է հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության միջև 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրով։









