Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, երեկ հրապարակել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով Սարգսյանին։ Դատարանի որոշման հետ պաշտպանության կողմը համաձայն չէ։
«Հայաստանում կա երկու տեսակի դատավոր՝ արդարամիտ, ով կարող է առանց անմեղությունը հիմնավորող ապացույց ներկայացնելու, ընդամենը շարժառիթի բացակայությամբ կայացնի արդարացման դատական ակտ և կա դատավոր, որ շարժառիթի, ուղիղ ապացույցի բացակայությամբ կայացնի մեղադրական վերդիկտ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ դատարանից այլ բան չէր սպասում, ի սկզբանե դատարանը տրամադրվածություն ուներ, հակվածություն ուներ մեղադրական կողմի նկատմամբ, ինչն ամեն անգամ ընդգծվում է՝ նրա վերաբերմունքով, անգամ ԲԴԽ նամակներ են ուղարկվել․ «Ես բացարկել եմ՝ հիմքում դնելով, որ դատախազի կոշիկից դատավորի կոշիկ չի անցել, ընդամենը երեք սպանության գործ ուներ, այդ թվում՝ այս գործը, որոնցից մեկով մեղադրական ակտ էր կայացվել, ինչն ինձ համար ինդիկատոր էր։ Եթե մարդը գալիս և ասում էր, որ ինքն է սպանել, բայց ոչինչ չի իրականացվում, ուղիղ որևէ ապացույց չկար, մյուս ապացույցները վիճարկել ենք, որևէ հիմք չենք թողնել, դատարանը որոշում է, որ պետք է մեղադրական վերդիկտ կայացվի, սա ինձ համար անարդարության բաստիոն է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









