Foto

Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ. նման ընկալում ՀՀ-ում չկա և երբեք չի լինի։ Այս մասին ՌԴ Արտաքիր գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում նման ընկալում լինի… Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չունենք և երբեք չենք ունենա նման ընկալում… Դա սխալ է այն ամենի հանդեպ, ինչ մենք արդեն ունենք», – ասել է նա։