Foto

Ֆուտզալի ԵԱ. Հայաստանի հավաքականն այսօր ավարտում է խմբային փուլը՝ մրցելով տանտերերի՝ Լիտվայի հավաքականի հետ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունվարի 28-ին, կանցկացնի իր երրորդ և վերջին հանդիպումը Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակում։


Կաունասում կայանալիք խաղում մեր ընտրանին ուժերը կչափի մրցաշարի տանտերերի՝ Լիտվայի հավաքականի հետ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30-ին։ Խաղը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը B խմբում գրանցած տպավորիչ արդյունքների շնորհիվ արդեն իսկ ապահովել է իր տեղը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։