Foto

Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Սլովակիայի կառավարությունը որոշել է դեռ չմիանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ»  նախաձեռնությանը, որը միտված է Գազայի հատվածի վերակառուցման վերահսկմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է  Սլովակիայի կողմից հաստատված փաստաթղթերում։

«Ստեղծված հանգամանքներում Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Խաղաղության խորհրդին», - նշվում է փաստաթղթում, որը Սլովակիայի կառավարությունը հաստատել է հունվարի 28-ին։

Հունվարի 27-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ երկիրը պետք է մերժի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Նա նշել էր, որ Սլովակիան կմնա խաղաղության կողմնակից երկիր, բայց չի կարող միանալ նման ֆինանսական ներդրումներ պահանջող նախաձեռնությանը։