Եվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ։ Այս տեղաշարժը տևական ժամանակ է, ինչ շարունակվում է։ Այն կառուցվածքային է, ոչ թե ժամանակավոր, հայտարարել է Եմ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Պատմության մեջ ոչ մի գերտերություն երբեք իր գոյատևումը չի հանձնել արտաքին աշխարհին և գոյատևել։ Հարկադրական ուժի քաղաքականությանը և այնպիսի աշխարհին վերադառնալու ռիսկը, որտեղ ուժն է իրավունք, շատ իրական է», - ասել է Կալլասը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ իր ուժը պահպանելու համար։ Եվ դրա համար Եվրոպան պետք է գործի։
«Եվրոպան կարող է դանդաղ լինել։ Միաձայնությունը նշանակում է, որ մենք միշտ չենք կարող գործել համապատասխան արագությամբ։ Իհարկե, անդամ պետությունների միջև կան քաղաքականության տարբերություններ։ Սա բոլորովին բնական է։ Սակայն միաձայնությունը որոշների կողմից օգտագործվում է նաև որպես բանակցային գործիք, և չի կարող լինել, որ մեկ երկրի վետոն սահմանի մյուսների քաղաքականությունը», - ընդգծել է Կալլասը։









