Foto

Երբ ձյունը չեն մաքրում, բայց հայտարարում են, թե տեսողության խնդիր ունեք, լավ չեք տեսնում մեր «աշխատանքը». Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է. «Հարգելի՛ Երևանցիներ.

Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունն» այսօր ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց։

Հայտարարեց, որ ձնամաքրման աշխատանքները կատարել են բավարար ու քաղաքը սահադաշտի վերածվելու մեր բոլորիս պնդումը սուտ է։

Հայտարարեց, որ աշխատանքներին միացել է տասնյակ ձնամաքրման աշխատանքներ կատարող տեխնիկա, ու 1000 տոննա աղ է օգտագործվել։

Փաստորեն, բացի, որ մեղադրում են քաղաքացիներին, տնտեսվարողներին, մեզ բոլորիս՝ ձյունն ու սառույցը սեփական միջոցներով չմաքրելու մեջ ու դրա դիմաց տուգանելով, հիմա էլ ասում են՝ դուք բոլորդ տեսողության հետ խնդիր ունեք՝ լավ չեք տեսնում մեր «աշխատանքը»։

Ստի ու կեղծիքի կայսրներ…

Ալան-թալանի մաստեր կլասներ…»։