Foto

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն

2026 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.1 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 75.4%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2, H1pdm09 ենթատեսակի հարուցիչներ,

Այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ: