Հայաստանի սպառողական շուկայում 2025թ.-ին գնաճը կազմել է 3,3%։
2025թ.-ին դեկտեմբեր ամսին 12-ամսյա գնաճը ևս 3,3% է կազմել։ Միայն մեկ ամսում՝ դեկտեմբերին նախորդ ամսվա՝ նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 1,2% գնաճ:
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի տվյալների, մեկ տարում, 2025թ.-ին՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 4.3%-ով։
Մեկ տարում ալյուրը և ձավարեղենի գները բարձրացել են 5.4%-ով, մակարոնեղենինը՝ 7.9%-ով։
Մսի գինը մեկ տարում 7.9%-ով աճել է. տավարի մսի գինը՝ 11,7%-ով, խոզի մսի գինը՝ 12.7%-ով, իսկ գառան և ոչխարի միսը թանկացել է 14.1%-ով։
Ձկան և ծովամթերքի գինը մեկ տարում 19.5%-ով է ավելացել։
Կաթնամթերքի, պանրի գնաճը կազմել է 6.1%, կարագի և ձվի գնաճը՝ 7.2%։
Շոկոլադի գինն աճել է 10.4%-ով, շարաքինը՝ 1,1%-ով, 9.5%-ով աճել է սուրճի գինը, 1,9%-ով՝ թեյի։
Ցանկում թերևս միայն բանջարեղենի գինն է նվազել՝ 7,5 տոկսով։ Կարտոֆիլի գինը մեկ տարում նվազել է 7,7%-ով։
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 7.3%-ով։
Ոչ պարենային ապրանքներից և ծառայությունների գնային պատկերն այսպիսին է՝ կրթությունը 8.3% է աճել, տրանսպորտը՝ 6,2%, հանգիստ և մշակույթ՝ 4.2%, առողջապահություն՝ 2.5%, հագուստ և կոշիկ՝ 0.3%։
Միայն բենզինի և դիզելային վառելիքի գներն են ոչ պարենային ցանկից նվազել՝ համապատասխանաբար 0.8 և 0.9%-ով։









