Foto

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Antara գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի Տարերային աղետների կառավարման գործակալությանը:

Ինչպես նշվում է, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, 65 մարդ դեռ անհետ կորած է: Դրա հետ մեկտեղ որոնողական աշխատանքները բազմիցս դադարեցվել են տեղատարափ անձրևների, անկայուն գրունտի և կրկնվող սողանքի պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին Բանդունգ Բարատ շրջանում, որտեղ տեղատարափ անձրևների պատճառով սողանքի տակ է մնացել է Պասիր Լանգու բնակավայրը:

Ավելի վաղ ստացվել էր տեղեկատվություն 17 զոհվածի մասին: