Foto

2025-ին Ադրբեջանը Հայաստան 789,000 դոլարի վառելիք է արտահանել

2025 թվականին Ադրբեջանը ՀՀ է արտահանել ընդհանուր առմամբ 788,800 դոլարի վառելիք: Այդ տվյալները հրապարակել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, գրում է Report.az-ը:

Հաշվետու տարվա ընթացքում Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել։

Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 1220 տոննա AI-95 տեսակի բենզին։ Բացի այդ, հունվարի 9-ին Հայաստանը ստացել է 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, իսկ հունվարի 11-ին՝ 979 տոննա AI-92 ավտոմոբիլային վառելիք։