Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Ինձ այլևս չի ցավեցնում, հունից չի հանում , երբ նիկոլները Արցախի վերաբերյալ հերթական հայտարարությունով իրենց կատարած հանցանքի դրվագներից են բացահայտում։ Հունից չի հանում, քանզի հանուն Արցախի Հանրապետության լինելիության, հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության ու բարգավաճման, կանգ չեմ առնելու։ Ես պիտի’ իմ տուն գնամ։
Նիկոլներից մեկն այսօր թրքահաճո հայտարարություն էր արել Արցախը կոչելով «ադրբեջանի հանրապետություն» և խոստովանել, որ այնտեղ մնացած հայերին ստիպել են թշնամի պետությունից թույլտվություն խնդրել։
Այսօր հակահայ իշանությունը արձանագրեց ոչ թե խաղաղություն, այլ իրենց կողմից ավարտված հայաթափումը»։









