Foto

Բողոքարկվել է Նարեկ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ․

«Այս անգամ որևէ բյուրոկրատական խոչընդոտ չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն»,- հաղորդել է փաստաբան Մելիքյանը։