Foto

ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել Բավարիայի կիսապաշտպան Մայքլ Օլիսենի համար

Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Փարիզյան ակումբը լրջորեն տրամադրված է ձեռք բերելու երիտասարդ աստղին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Էկրեմ Քոնուրը, փարիզցիները ֆրանսիացու համար մյունխենյան գրանդին պատրաստ են առաջարկել 100 միլիոն եվրո։ Սակայն «Բավարիայում» մտադիր չեն բաժանվել իրենց առաջատարներից մեկից։ «Բավարիան» ոչ միայն չի ծրագրում վաճառել ֆուտբոլիստին, այլև ակտիվ բանակցություններ է վարում նրա հետ՝ պայմանագրի պայմանները բարելավելու և համագործակցությունը երկարաձգելու ուղղությամբ։

23-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին միացել է 2024 թվականի ամռանը՝ տեղափոխվելով անգլիական «Քրիստալ Փելասից»։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն Վենսան Կոմպանիի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։