Իրանը ոչնչացրել է ամերիկյան E-3 ինքնաթիռ, հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Wall Street Journal»-ը այն անվանել է կարևոր Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական գործողությունների համար՝ գնահատելով դրա փոխարինման արժեքը 700 միլիոն դոլար։
«Համատեղ օպերատիվ գործողությունների ընթացքում Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ամբողջությամբ ոչնչացրել են առնվազն մեկ E-3 ինքնաթիռ, որը կարող էր հայտնաբերել և կառավարել ինքնաթիռներ և ավիաբազաներ, և մոտակա բոլոր ինքնաթիռները լուրջ վնաս են կրել»,-հայտարարել է ԻՀՊԿ-ն։









