ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
14 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է:
Նրա առողջական վիճակի, իրավական ընթացակարգերի և հետագա ընթացքի մասին դեռ առիթ կլինի խոսել, սակայն արձանագրենք, որ Նարեկի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են` իրենց ծանր ու անկանխատեսելի հետևանքներով:
Առողջություն Նարեկին:
Ազատությո՛ւն Նարեկ Սամսոնյանին և բոլոր քաղբանտարկյալներին:









