Foto

Գրենլանդիայի բնակիչներին ներկայացրել են արտակարգ իրավիճակում գործողությունների ծրագիրը

Գրենլանդիայի իշխանությունները թռուցիկներ են հրապարակել, որում բնակիչներին կոչ են արել արտակարգ իրավիճակի դեպքում խնայել զինամթերքը, որսորդական հրացաններն ու ձկնորսական ցանցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Գրենլանդիայի կառավարության պաշտոնական կայքը։

«Որսորդական զենքերը, զինամթերքը, ձկնորսական ցանցերը»,- ասված է թռուցիկի այն բաժնում, որում նշված են անհրաժեշտ պարագաները՝ արտակարգ իրավիճակի դեպքում 5 օր դիմակայելու համար։

Թռուցիկի հեղինակների խոսքով՝ որսորդությունն ու ձկնորսությունը կարող են ճգնաժամային իրավիճակում սննդի աղբյուր լինել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ԵՄ 8 երկրների, մասնավորապես՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։