Foto

Արարատի մարզի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Ոսկետափում

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ոսկետափ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։