Foto

Ախալքալաքում շենքի 4-րդ հարկից կին է ընկել և տեղում մահացել

Ախալքալաքում շենքի 4-րդ հարկից կին է ընկել։ Նա փորձել էր բնակարանում բռնկված հրդեհից փրկվել պատշգամբից իջնելով, բայց չի կարողացել։ Կինը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում անելով տեղական Jnews.ge լրատվամիջոցին։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է «Սամխեդրո Քալաքի»-ի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում։

Տեղացիները պատմել են լրատվամիջոցին, որ մի երիտասարդ տղամարդու հրշեջներին հաջողվել է դուրս բերել և հասցնել Թբիլիսիի կլինիկաներից մեկը։

Ըստ տեղացիների` փորձելով փրկվել հրդեհից, կինը ցանկացել է ցած իջնել 4-րդ հարկի պատշգամբից, սակայն վայր է ընկել և ստացած վնասվածքներից մահացել։