Foto

Ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Իրանի Խորամաբադ քաղաքը

Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն իններորդ օրն անընդմեջ, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը:

Երկրի մի քանի քաղաքներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, իսկ որոշ շրջաններում գրանցվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։

Խորամաբադի բնակիչները քաղաքից դուրս են մղել ճնշող ուժերին և զավթել կառավարական շենքերը։ Սարի քաղաքում ցուցարարները վնասազերծել են ոստիկանական մեքենա։

Սպահանում անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել հիջաբներով կանանց մասնակցությամբ բողոքի ցույցը ցրելու համար։