Բելգիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ 2026թ. հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:
«ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝
https://mcs-citizenship.am/am/guest »,- ասվում է հայտարարության մեջ:









