Foto

Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց

Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։ 33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

35-ամյա քաղաքացին կալանավորվել է։

Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։