Foto

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում հասցրած ավիահարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (Ցախալ) չորեքշաբթի օրը հայտարարել են, որ լրացուցիչ ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթադրյալ արձակման կայանքներին։

«Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններում գտնվող «Հեզբոլլահի» մի շարք արձակման կայանքների ուղղությամբ»,- ասված է Ցախալի տելեգրամյան ալիքում։

Բացի այդ, ոչնչացվել են շենքեր և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ, որոնք օգտագործվել են խմբավորման կողմից, պնդում է Իսրայելի պաշտպանության բանակը։

2024 թվականի նոյեմբերին Իսրայելը և «Հեզբոլլահը» զինադադար են կնքել, որը նախատեսում է, որ խմբավորումը չի փորձի վերականգնել այն ենթակառուցվածքները, որոնք կարող են օգտագործվել Իսրայելի վրա հարձակումների համար։ Իր հերթին, ՑԱԽԱԼ-ը իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» մարտիկներին, եթե որոշի, որ նրանք վտանգ են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։