Foto

Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ. Շիրակ Մանուկյանց

Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ, այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը։

«Medianews կայքը տարածում է կեղծ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։

Ճշմարտությունը՝

Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն է, որը պատկանում է՝

• Վաչագան Պետրոսովին — 70%

• Ազիկ Իլիշաևին — 30%

2015-ին «Սաֆիսա»-ն վաճառվել է «Մետրոպոլիա» ներդրումային հիմնադրամին, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2016-ին։

Այսինքն՝ հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով։

Հ.Գ. Իշխանության անճարությունը ինչ աստիճանի է հասել, որ «հայրենասիրություն» են փնտրում հարսանյաց սրահներում…»,- նշել է Մանուկյանցը։