Foto

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները․Արաղչին՝ Բայրամովին

Բաքվում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Համատեղ մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը խոսել է երկու երկրների ինչպես ընդհանրությունների և փոխադարձ շահերի, այնպես էլ տարաձայնությունների և թյուրըմբռնումների մասին: Տարաձայնությունները, ըստ Արաղչիի, պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

«Մենք քննարկել և խորհրդակցել ենք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասել է Արաղչին:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում Արաղչին անդրադարձել է նաև «3+3» մեխանիզմին:

«Հիմնական իմաստն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Ցանկացած արտաքին միջամտություն՝ ցանկացած կողմից, վնասակար կլինի անվտանգության համար»,-ասել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայն են այս հարցում: