Foto

ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը սկսել են ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները

Նոյեմբերի 26-28-ը Նյու Դելիում կայացել է Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Հնդկաստանի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը:

Կողմերը զգալիորեն առաջ են շարժվել համաձայնագրի կարգավորիչ մասի քննարկման հարցում և նախանշել ապագա սակագնային գործարքի պարամետրերը, ինչպես նաև համաձայնեցրել են հետագա քայլերը:

Ռաունդի ընթացքում ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի բանակցային թիմերը ցուցաբերել են կառուցողական մոտեցում և գործնական արդյունքի հասնելու ուղղվածություն.

«Հուսով ենք, որ բանակցությունների հաջորդ փուլում, որը նախատեսված է 2026 թվականի փետրվարին, էական խոսակցություն կլինի առանցքային ապրանքների ցանկերի շուրջ, որոնց համար կչեղարկվեն կամ կնվազեցվեն ներմուծման սակագները», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: