Foto

Պարեկները Սյունիքում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 6-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս պարեկները Շահումյան փողոցում նկատել են, որ կայանված «ԿամԱԶ»-ի թափքից փայտանյութ են բեռնաթափում։

Կապան քաղաքի բնակիչ 34-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել ժամկետանց փաստաթուղթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: